Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը դուրս է եկել Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ

Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը դուրս է եկել Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Հովհաննիսյանը դուրս է եկել Եվրոպական խաղերի 1/8 եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 49 կգ քաշային կարգում Արթուր Հովհաննիսյանն առաջին մենամարտն անցկացրեց Բելառուսից Եվգենի Կարմիլչինի հետ և գերազանցեց նրան 5:0 հաշվով: Երկու օր անց՝ հունիսի 25-ին, Հովհաննիսյանը կմրցի Ռումինիայից Պետրե Գիրլեանուի հետ:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]