Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սամբիստ Արսեն Ղազարյան դարձավ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր

Սամբիստ Արսեն Ղազարյան դարձավ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական երկրորդ խաղերի Հայաստանի թիմը երկրորդ մեդալն է նվաճել Մինսկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սամբոյի մրցաշարի 74 կգ քաշայն կարգում Արսեն Ղազարյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Մեդալի համար գոտեմարտում հայ մարզիկը մրցեց և 10:2 հաշվով առավելության հասավ Հունաստանից Գեորգիոս Մարկարիանի նկատմամբ:

Նախօրեին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), ով դարձել էր Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

Լուսանկարը՝ Armnoc

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]