Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սամբիստները պարտվել են Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարում

Սամբիստները պարտվել են Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամբոյի Հայաստանի հավաքականի երկու անդամները չկարողացան բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթանակ տոնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  57 կգ քաշային կարգերի պայքարում Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 1:9 հաշվով պարտվեց Ադրբեջանից Մեհման Խալիլովին՝ զրկվելով բրոնզե մեդալից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 48 կգ քաշային Ասյա Լալազարյանը ևս անհաջող գոտեմարտ անցկացրեց և պարտվեց բելառուսցի Անֆիսա Կապաևային նվազագույն հաշվով:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

 

 Լուսանկարը՝ Armnoc

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]