Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կասյան փողոցի գյուղատնտեսական շուկան սպասում է իր այցելուներին

 Կասյան փողոցի գյուղատնտեսական շուկան սպասում է իր այցելուներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի հարակից տարածքում վերաբացվել է գյուղատնտեսական սեզոնային շուկան, որը գործում է հանգստյան օրերին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

«Այս պահին շուկայում կա 108 մթերող: Նրանք ինքնակազմակերպվել են և ստեղծել են խորհուրդ, որի անդամներն իրականացնելու են վերահսկողություն, որպեսզի շուկայում չլինեն վերավաճառողներ և պահպանվեն սանիտարահիգիենիկ պայմանները»,-նշեց Օհանյանը:

Նա հավելեց, որ խորհրդի ղեկավարին նախարարությունը տրամադրել է պայմանական գումարով վարձակալությամբ գույք` կշեռքներ, տաղավարներ, որոնք 28-ն են, նաև՝ վրաններ:

Օհանյանը հիշեցրեց, որ վերջերս լուրեր էին պտտվում այն մասին, թե այս տարի շուկան չի վերաբացվելու. արդյունքում այն արդեն գործում է, սակայն շատերը տեղյակ չեն:

«Քաղաքացիները կարող են այցելել շուկա և օգտվել գյուղացիների բարիքներից»,-նշեց նախարարության մամուլի խոսնակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]