Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աննա Հակոբյանը դստեր հետ մասնակցել է Քաղցրավենիքի փառատոնին

 Աննա Հակոբյանը դստեր հետ մասնակցել է Քաղցրավենիքի փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դստեր` Արփի Փաշինյանի հետ հունիսի 22-ին այցելել է Երևանի Հյուսիսային պողոտայում բացված Քաղցրավենիքի փառատոնին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից, Աննա Հակոբյանը դստեր հետ շրջել է տաղավարներով, կատարել գնումներ, շփվել և լուսանկարվել փառատոնի մասնակիցների և անցորդների հետ:

Քաղցրավենիքի փառատոնի կազմակերպիչը «Խաղաղության քաղաք» հասարակական կազմակերպությունն է: Կազմակերպությունն արդեն մի քանի տարի է իրականացնում է տարբեր հիվանդություններ ունեցող երեխաների երազանքներն ու այս փառատոնի հասույթի մի մասն էլ ուղղվելու է այդ նպատակին: Այս տարի փառատոնին մասնակցում է 30 տաղավար:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]