Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայ սամբիստները կպայքարեն Եվրոպական խաղերի առաջին մեդալների համար

Հայ սամբիստները կպայքարեն Եվրոպական խաղերի առաջին մեդալների համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական երկրորդ խաղերում պայքարի մեջ մտած սամբիստները կպայքարեն առաջին մեդալների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպական խաղերի սամբոյի 57 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը առաջին գոտեմարտում 10-1 հաշվով հաղթեց ուկրաինացի Իվան Պիլիպյակին: Սակայն Մանուկյանը պարտվեց կիսաեզրափակչում և այժմ կմրցի բրոնզե մեդալի ադրբեջանցի Մեհման Խալիլովի հետ:

Առաջին հաղթանակը տոնեց նաև Դավիթ Գրիգորյանը՝ 82 կգ քաշային կարգում 3:1 հաղթելով իտալացի Միշելի Ալսիոյին: Գրիգորյանը կիսաեզրափակչում 1։0 հաշվով առավելության է հասել վրացի Բեսարիոն Բետլուվայի նկատմամբ ու դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպլյուկի հետ։

Լուսանկարը՝  Armnoc

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]