Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյուղատնտեսությունն ամենամեծ ներդրումային պոտենցիալը պետք է ունենա Տավուշում. մարզպետը ներկայացրեց ներդրումային ծրագրերը

 Գյուղատնտեսությունն ամենամեծ ներդրումային պոտենցիալը պետք է ունենա 
Տավուշում. մարզպետը ներկայացրեց ներդրումային ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Տավուշի մարզում առկա է 110 հազար հա գյուղատնտեսական տարածք, որից օգտագործվում է 30 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողովում այս մասին նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Մենք ունենք լրացուցիչ մեծ ծավալ ռեալիզացնելու համար և մենք ունենք նույնքան էլ անտառային տարածք, որը քիչ պակաս գյուղատնտեսական նշանակություն չունի: Մեզ մոտ հապալաս է աճում՝ 3 հազար մեր բարձրության վրա, և զեյթուն է աճում՝ 380 մ բարձրության վրա: Այս բազմազանությունը հնարավորություն է տալիս գյուղատնտեսական ցանկացած ճաշակի ներդրողի գալ Տավուշ: Առաջիկա տարիներին գյուղատնտեսությունը ամենամեծ ներդրումային պոտենցիալը պետք է ունենա Տավուշում»,-ասաց մարզպետը:

Խոսելով խնդիրների մասին՝ մարզպետը նշեց, որ ենթակառուցվածքային մեծ խնդիր ունեն՝ կապված ոռոգման համակարգերի հետ: Նախնական ուսումնասիրությամբ մարզում ունեն շուրջ 8 հազար հա տարածում արագ ոռոգման հնարավորություն: Դրանք այն տարածքներն են, որոնք ոռոգվել են խորհրդային ժամանակահատվածում: Այսօր ոռոգվում է շուրջ 4 հազար հա տարածք: Մարզպետը համոզված է, որ մեկ տարվա ընթացքում ենթակառուցվածքային ներդրումները հնարավորություն կտան եռապատկել հողատարածքների մակերեսը:

Անդրադառնալով անտառների հնարավորություններին՝ մարզպետը նշեց, որ ուսումնասիրությունների համաձայն, Տավուշում անտառներն ունեն 300 մլն եվրոյի մթերքի հնարավորություն: Եվ սա միայն մթերքի մասով, չհաշված այն հավելյալ արժեքը ինչը առաջանում է վերամշակման արդյունքում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]