1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չիլին հաղթել է Էկվադորին. Copa America

Չիլին հաղթել է Էկվադորին. Copa America

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Copa America-ում կայացավ C խմբի  մեկ հանդիպում՝ Էկվադոր-Չիլի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրազիլիայում ընթացող մրցաշարի հերթական խաղում Չիլիի ընտրանին 1:2 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Չիլիից աչքի ընկան Պոսե Ֆուենսալիդան և Սանչեսը: C խմբում Չիլին ունի 6 միավոր և գլխավորում է մրցաշարաին աղյուսակը: Ուրուգվայը 4 միավորով երկրորդն է:

Copa America-ն առաջին անգամ անցկացվել է 1910 թվականին: Ամերիկայի գավաթի առաջնությունը ներկայում անց կացվող ֆուտբոլային միջազգային առաջնություններից ամենահինն է: Առաջնությանը մասնակցում են ԿՈՆՄԵԲՈԼ-ի 10 երկիր։ Արգենտինա, Բոլիվիա, Բրազիլիա, Վենեսուելա, Կոլումբիա, Պարագվայ, Պերուի ֆուտբոլի ազգային հավաքական, Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական, Չիլի, Էկվադոր: 1993 թվականից առաջնությանը մասնակցում են նաև 2 հրավիրված հավաքականներ, որոնք, որպես կանոն, ԿՈՆԿԱԿԱՖ-ի տարածաշրջանից են, այդպես Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձել է առաջնության մշտական մասնակից։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]