Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«THALES Group»-ը հեռանկարային է համարում ՀՀ-ի հետ համագործակցությունն արհեստական բանականության, թվային տվյալների կառավարման ոլորտներում

«THALES Group»-ը հեռանկարային է համարում ՀՀ-ի հետ համագործակցությունն 
արհեստական բանականության, թվային տվյալների կառավարման ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում այցելել է ֆրանսիական տեխնոլոգիական առաջատար «THALES Group» ընկերության տաղավար։ Ընկերության ղեկավարները Հայաստանի նախագահին ներկայացրել են ցուցադրվող արտադրատեսակներն ու նորագույն տեխնոլոգիաները, դրանց հնարավորություններն ու ոլորտի նորարարությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն այնուհետև հանդիպել է «THALES Group» ընկերության նախագահ Պատրիս Քեյնի և ընկերության ղեկավար կազմի հետ:

Պատրիս Քեյնը ողջունել է նախագահ Սարգսյանի այցը միջազգային ավիացիոն ցուցահանդես և ներկայացրել այն նորույթները, որոնցով ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության ոլորտներում ծառայություններ մատուցող իրենց ընկերությունը ներկայանում է հեղինակավոր ավիասալոնում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ընկերության ներկայացուցիչների՝ վերջերս Հայաստան կատարած այցին և հնարավոր համագործակցության ուղղություններին: Նշվել է, որ այցից հետո պատրաստվել է փոխգործակցության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ: Մասնավորապես հեռանկարային են համարվում արհեստական բանականության, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ստեղծելու աշխատանքային խմբեր՝ ուսումնասիրելու համագործակցության կոնկրետ ուղղությունները: Առաջիկայում տեղի կունենա «THALES Group»-ի ներկայացուցիչների հերթական այցը Հայաստան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]