Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սոցիալական ապահովության ծառայության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Սոցիալական ապահովության ծառայության և Հայաստանի պետական 
տնտեսագիտական համալսարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ապահովության ծառայության պետ Սուրեն Ղամբարյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը  2019 թվականի հունիսի 21-ին հուշագիր կնքեցին՝ սկիզբ դնելով համալսարանի ուսանողների, հետազոտողների, փորձագետների և Ծառայության կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների,  գործառույթների իրականացման համար պատասխանատու անձանց միջև համագործակցությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Սոցիալական ապահովության ծառայությունից, ընդգծելով գիտակրթական և պետական կառավարման գործադիր մարմինների համագործակցության կարևորությունն ու դրա արդիականությունը՝ կողմերը համոզմունք հայտնեցին, որ հուշագիրը փաստաթղթային բնույթ չի կրելու և կյանքի է կոչվելու ուժի մեջ մտնելու պահից:

Հանդիպմանը ներկա էին նաև Սոցիալական ապահովության ծառայության և Համալսարանի այլ պաշտոնատար անձինք, ովքեր ողջունելով սույն նախաձեռնությունը կարծիք հայտնեցին, որ համագործակցությունը արդյունավետ է լինելու  Համալսարան-աշխատաշուկա-Ծառայություն շղթայում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]