Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի համար կարևոր է Վրաստանում կայունության պահպանումը. քաղաքագետի անդրադարձը վրացական զարգացումներին

Հայաստանի համար կարևոր է Վրաստանում կայունության պահպանումը. քաղաքագետի 
անդրադարձը վրացական զարգացումներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում առաջացած միջադեպը, դրանից բխող զարգացումները հմուտ ձևով օգտագործեցին տեղի ընդդիմադիրները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Նարեկ Մինասյանն՝ անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին:

«Հնչեցին ազգայնական հայտարարություններ, որոնց շուրջ շատ արագ մոբիլիզացվեցին դժգոհողները, իրենց միացան ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, առաջնորդները: Նրանք ներքաղաքական երանգ հաղորդեցին այդ պայքարին և հմուտ ձևով այն օգտագործեցին»,-ասաց Նարեկ Մինասյանը: Քաղաքագետը նկատեց, որ արդեն հրաժարականների հետ կապված պահանջներ բարձրաձայնվեցին:

Անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե փորձ է արվում խանգարել Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների կարգավորմանը, Նարեկ Մինասյանը նշեց, որ այդ բուն միջոցառումը վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման մաս չի կազմում: Ռուս-վրացական հարաբերությունների վերաբերյալ քննարկումները բոլորովին այլ ձևաչափով են ընթանում: Ինչ վերաբերում է հնարավոր զարգացումներին, ապա քաղաքագետը նշեց, որ նույն ընդդիմությունը պատրաստ է շարունակել բողոքի ակցիաները, սակայն մյուս կողմից իշխանությունները ևս բավական վճռական են տրամադրված:

«Վրաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է, այնտեղ մենք ունենք հայկական համայնք, հետևաբար այնտեղ կայունության պահպանումը, ճգնաժամերի բացառումը մեզ համար  կարևոր է: Անհրաժեշտ է, որ ցանկացած խնդիր կարգավորվի երկխոսության միջոցով: Ճգնաժամը կարող է լուրջ ռիսկեր պարունակի ողջ տարածաշրջանի համար: Մանավանդ, որ մենք պետք է հաշվի առնենք նաև հայկական համայնքի առկայությունը, մեզ համար կարևոր է, որ նրանց ֆիզիկական անվտանգությունը չենթարկվի ցանկացած տիպի ռիսկի»,-ասաց Նարեկ Մինասյանը։

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բախումների հետևանքով 200-ից ավելի մարդ է տուժել, այդ թվում, ոստիկաններ, լրագրողներ: Տուժածներից  102-ը մնում են բժշկական հաստատություններում: Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ:

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները հունիսի 20-ին խափանել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։ Ռուս պատգամավորների ներկայությունը միանշանակ չի ընդունվել Վրաստանի խորհդարանականների կողմից, նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնել ռուս պատգամավորների մասնակցության առնչությամբ: Բողոքներն սկսվել են սկանդալից հետո՝ կապված Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ, որն զբաղեցնում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մոսկվային է մեղադրել երկրի իրադրությունն ապակայունացնելու մեջ:

Ռուսատանի ԱԳ նախարարության անունից մեկնաբանություն է տարածել փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: «Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որի նիստի անցկացումը Թբիլիսիում ծրագրված էր երկար ժամանակ առաջ, ընդդիմության ռադիկալ մասն օգտագործեց այն բանի համար, որպեսզի անկարգություններ առաջացնի փողոցում»,- հայտարարել է Կարասինը: Նրա խոսքով, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս վրացի քաղաքական գործիչների ռադիկալ մասի էմոցիոնալ վերաբերմունքը, որը «ամեն ինչ անում է, որպեսզի խանգարի Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունների կարգավորմանը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]