Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սահակաշվիլին Վրաստանում իր կողմնակիցներին վերստին կոչ Է արել փողոց դուրս գալ հանուն իշխանափոխության

Սահակաշվիլին Վրաստանում իր կողմնակիցներին վերստին կոչ Է արել փողոց դուրս գալ հանուն իշխանափոխության

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սահակաշվիլին կոչ Է անում իր բոլոր կողմնակիցներին՝ հունիսի 21-ին վերստին գալ Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտա՝ վերջ դնելու «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի կառավարմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այժմ բոլոր հարցերն անհրաժեշտ Է մի կողմ դնել, բոլոր նրանք, ովքեր սիրում են Վրաստանը, այդ թվում՝ իմ բոլոր կողմնակիցները, պետք Է դուրս գան, որպեսզի հեռացնեն Իվանիշվիլիի ռեժիմը»,-հայտարարել Է Սահակաշվիլին սոցցանցում տեսահեռարձակման ընթացքում:

Նրա խոսքով՝ «անթույլատրելի Է, որ միջնադարյան ֆեոդալը կառավարի Եվրոպայի մասը դառնալու հավակնող երկիրը»: «Այդ մարդը ավերել Է Վրաստանի տնտեսությունը, եւ միլիոնավոր վրացիներ են փախել երկրից, իսկ երեկ նա մինչեւ վերջ ծիծաղեց մեզ վրա ու հողին հավասարեցրեց»,-ասել Է Սահակաշվիլին:

«Այդ մարդը պետք Է հեռանա եւ վերադարձնի այն ամենը, ինչ գողացել Է վրաց ժողովրդից՝ միլիարդավոր լարիներ վերջին հինգ տարվա ընթացքու»,-հավելել Է Վրաստանի նախկին նախագահը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]