1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայերը պատրաստվում են կրոնական ծիսակատարության Իրանի Սբ Թադևոս հայկական վանքում

 Հայերը պատրաստվում են կրոնական ծիսակատարության Իրանի Սբ Թադևոս 
հայկական վանքում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հյուսիսում գտնվող Արևմտյան Ատրպատականի ամենագեղեցիկ պատմական կոթողներից մեկում՝ Սուրբ Թադևոսի վանքում, օգոստոսին պատարագ կմատուցվի, որին մասնակցելու նպատակով Իրան են այցելում հայեր ամբողջ աշխարհից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական ԻՌՆԱ գործակալությունը:

Իրանից, Հայաստանից, Սիրիայից, Լիբանանից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Կանադայից հայ ուխտավորները տոնական ծիսակատարությանը կատարում են երեխաների մկրտություն, կենդանիների զոհաբերություն: Չալդրանի շրջանի Սուրբ Թադևոսի վանքում տոնական ծիսակատարությունն անցկացվում է ամեն տարի և վկայում կրոնների խաղաղ գոյակցության մասին: Այն զգալիորեն աշխուժացնում է հայ համայնքի ազգային, մշակութային, կրոնական կյանքը:

Սբ Թադևոս կամ Թադեի վանքը թվագրվում է 4-6-րդ դարերով, սակայն ըստ ավանդության՝ այն հիմնադրել է Թադեոս Առաքյալը 66 թ.-ին։ Փորագրված գրությունը վկայում է, որ վանքը 1814 թ. վերանորոգվել է Ատրպատականի նահանգապետ Աբբաս Միրզայի հրամանով։ Սբ Թադևոս Առաքյալի վանքը մի քանի անգամ երկրաշարժից ավերվել է և կրկին վերանորոգվել։ 1946 թ. վերանորոգվել է Թավրիզի հայոց առաջնորդարանի ջանքերով, և 1954 թ. առաջին հայ ուխտավորները՝ 50-60 հոգանոց խմբով, Սբ Թադեոս Առաքյալի նահատակության օրը ուխտագնացություն են կազմակերպել Թավրիզից դեպի վանք։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]