Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գիտնականները մահացու վտանգավոր են համարել երկարատեւ աշխատանքային օրը

Գիտնականները մահացու վտանգավոր են համարել երկարատեւ աշխատանքային օրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ տասը ժամից ավելի տեւող աշխատանքային օրը մեծացնում Է ինսուլտի զարգացման ռիսկը: Հետազոտության մամուլի տեղեկագիրը հրապարակված Է MedicalXpress-ի կայքում, տեղեկացնում «Արմենպրես»-ը:

Այսպես, այն մարդկանց մոտ, որոնք տարվա ընթացքում օրական ոչ պակաս, քան տասը ժամ աշխատել են առնվազն 50 օր, ինսուլտի ռիսկը 29 տոկոսով մեծացել Է նրանց համեմատությամբ, ովքեր սահմանվածից ավելի չեն աշխատել:

Նրանց թվում, ովքեր տասը տարի կանոնավոր կերպով աշխատել են 10-ական ժամ, ռիսկը մեծացել Է արդեն 45 տոկոսով: Նշվում Է, որ աշխատավայրում չափից ավելի աշխատելը հատկապես կործանանար Է ազդել 50-ը չբոլորած կամավորների առողջության վրա:

«Դա անսպասելի Է: Անհրաժեշտ Է հետագա աշխատանք տանել, որը թույլ կտա հասկանալ այդ երեւույթի պատճառը»,-հայտարարել Է հետազոտության հեղինակը՝ Ալեքսի Դեսկատան: Ուսումնասիրությանը մասնակցել Է 18-ից մինչեւ 69 տարեկան 143 հազար 592 մարդ, որոնց առողջական վիճակին հետեւել են մոտավորապես յոթ տարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]