Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի օրենսդիրները Թրամփին հորդորել են ձեռնպահ մնալ Իրանի շուրջ իրադրության Էսկալացումից. Associated Press

ԱՄՆ-ի օրենսդիրները Թրամփին հորդորել են ձեռնպահ մնալ Իրանի շուրջ իրադրության Էսկալացումից. Associated Press

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի օրենսդիրները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հունիսի 20-ին կայացած հանդիպմանը հորդորել են նրան ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել Իրանի հետ հակամարտության, ինչպես նաեւ կոչ են արել՝ Վաշինգտոնի գործողությունները համաձայնեցնել դաշնակիցների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Associated Press գործակալության լրագրողներին հայտնել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիայի նահանգից):

Ինչպես նշում Է գործակալությունը, Սպիտակ տանը կայացած հանդիպումը վերաբերել Է Իրանի շուրջ ստեղծված իրադրությանն այն բանից հետո, երբ այդ երկրի զինված ուժերը ամերիկյան անօդաչու խոցեցին: Շիֆի խոսքով՝ օրենսդիրներն ընդգծել են «ապաԷսկալացման անհրաժեշտությունը»:

Նրանք նաեւ հորդորել են Թրամփի վարչակազմին՝ փոխգործակցել ԱՄՆ-ի դաշնակիցների հետ, եւ նշել են, որ Մերձավոր Արեւելքում լարվածության աճի կապակցությամբ «չնախատեսված հետեւանքների ռիսկ» գոյություն ունի: Շիֆի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ ցանկացած հնարավոր ռազմական գործողություն հավանություն Է պահանջում ամերիկացի օրենսդիրների կողմից: CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Շիֆը նշել Է. «Մենք պատերազմ չենք ցանկանում, չենք կարծում, որ Իրանը պատերազմ Է ցանկանում»: Կոնգրեսի Սենատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը նույնպես Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել Է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր ցանկացած գործողություն պահանջում Է Կոնգրեսի հավանությունը:

«Նախագահը, հնարավոր Է, մտադիր չԷ պատերազմ սկսել տվյալ իրավիճակում, բայց մենք անհանգստացած ենք այն բանից, որ Վաշինգտոնի վարչակազմը կարող Է ներքաշվել պատերազմի մեջ»,-ասել Է Շումերը: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ դեմոկրատ Նենսի Փելոսին Դոնալդ Թրամփի վարչակազմին նախազգուշացրել Է Իրանի հետ լարվածության Էսկալացումից: «Կարեւոր Է մշտական շփման մեջ լինել մեր դաշնակիցների հետ, ինչպես նաեւ ամեն ինչ անել իրադրության ապաԷսկալացման համար»,-գրել Է Փելոսին Թվիթերում: Իրադրությունը վտանգավոր Է, լարվածությունը մեծ Է, եւ դա հաստատակամ, խելացի ու ռազմավարական մոտեցում Է պահանջում»,-հավելել Է Փելոսին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]