Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրացական ընդդիմությունը կոչ Է արել վերսկսել բողոքի ակցիան Թբիլիսիում

Վրացական ընդդիմությունը կոչ Է արել վերսկսել բողոքի ակցիան Թբիլիսիում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միասնական ազգային շարժում» վրացական ընդդիմադիր կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն կոչ Է արել կողմնակիցներին հունսի 21-ին ժամը 19:00-ին վերսկսել բողոքի ակցիան Թբիլիսիի կենտրոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ներկայում Ռուսթավելիի պողոտան եւ խորհրդարանի շենքին հարող տարածքը ազատված Է ցուցարարներից եւ հսկվում Է իրավապահների կողմից: «Կոչ եմ անում բոլորին՝ այսօր կրկին հավաքվել 19:00-ին: Ղեկավարությունից պահանջելու ենք համարժեք գործողություններ: Իշխանությունները պետք Է սկսեն խոսել, բավական Է հանդուրժել այս ամենը»,-հայտարարել Է Վաշաձեն լրագրողներին:

Նա նշել Է, որ հանրահավաքի մասնակիցները չԷին գրոհի խորհրդարանի շենքը, եթե հաշվի առնվեին խորհրդարանի խոսնակի եւ ՆԳ նախարարի պաշտոնաթողության՝ ընդդիմության պահանջները: Ոստիկանությունը լույս հունիսի 21-ի գիշերը ցրել Է բազմահազարանոց հանրահավաքը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ: Հանրահավաքի մասնակիցների դեմ կիրառվել են ջրանետներ, ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ: Տուժել Է շուրջ 70 մարդ, այդ թվում՝ տասնյակ ոստիկաններ: Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, բերման Է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ: Բողոքներն սկսվել են սկանդալից հետո՝ կապված Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ, որն զբաղեցնում Է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]