Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թրամփը հավանություն Է տվել Իրանին հարվածելուն, բայց ավելի ուշ չեղարկել Է որոշումը. The New York Times

Թրամփը հավանություն Է տվել Իրանին հարվածելուն, բայց ավելի ուշ չեղարկել Է որոշումը. The New York Times

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն Է տվել Իրանին հարվածներ հասցնելուն այն բանից հետո, երբ այդ երկրի զինված ուժերը ամերիկյան անօդաչու խոցեցին, բայց ավելի ուշ չեղարկել Է որոշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 20-ին հայտնել Է The New York Times թերթը:

«Նախագահ Թրամփը հավանություն Է տվել Իրանին ռազմական հարվածներ հասցնելուն ի պատասխան այն բանի, որ ամերիկյան հետախուզական անօդաչու Է խփվել, սակայն այնուհետեւ, հինգշաբթի երեկոյան, օրվա ընթացքում լարվածության աճից հետո, չեղարկել Է դա»,- ասված Է նյութում: Հրատարակության տեղեկությունների համաձայն՝ այդ ռազմական գործողության անցկացման օգտին Թրամփի շրջապատում հանդես են եկել, մանավորապես, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն, Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջինա Հեսփելը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը:

«Սակայն Պենտագոնի հանգուցային պաշտոնատարները նախազգուշացրել են, որ այդ քայլերը կարող են հանգեցնել արագ Էսկալացման եւ սպառնալիքի տակ դնել ամերիկյան ուժերը տարածաշրջանում»,- նշվում Է հոդվածում: Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հրամանատար բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին հունիսի 20-ին հայտարարել Է, որ Թեհրանը չի պատրաստվում պատերազմ սանձազերծել, բայց լիովին պատրաստ Է մարտական գործողություններին ագրեսիայի դեպքում: «Մենք հայտարարում ենք, որ մտադիր չենք պատերազմ սարձազերծել որեւԷ երկրի դեմ, բայց պատրաստ ենք ցանկացած մարտական գործողության Իրանի դեմ ագրեսիայի դեպքում: Ամերիկյան խոցված անօդաչուի հետ կապված միջադեպը դրա վկայությունն Է»,- ասել Է Սալամին:

Նա նաեւ նշել Է, որ ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու սարքի ոչնչացումը հստակ ազդանշան Է Վաշինգտոնին, որ Թեհրանը պատրաստ Է պաշտպանել իր սահմանները: «Մեր սահմանները «կարմիր գիծ» են: Բոլոր նրանք, ովքեր կհատեն այդ սահմանը, չեն վերադառնա ու կոչնչացվեն,-ասել Է ԻՀՊԶ-ի ղեկավարը:-Մեր հակառակորդների համար միակ ճանապարհը Իրանի տարածքային ամբողջականության եւ ազգային շահերի հարգումն Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]