Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հուլիս

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 66 դեպք


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 14, անձնական ունեցվածքի գողության 7, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5-ական, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման ու ապօրինի ծառահատման 3-ական, ավտոմեքենա փախցնելու, սպանության սպառնալիքի և ծեծի 2-ական, սպանության, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, թմրանյութի իրացման, սառը զենք կրելու ու սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության և կողոպուտի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ