Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՊԵԿ-ը շահագրգիռ անձանց հրավիրում է  ներկա գտնվել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի  նիստին

ՊԵԿ-ը շահագրգիռ անձանց հրավիրում է  ներկա գտնվել հարկային և մաքսային 
մարմինների բողոքարկման հանձնաժողովի  նիստին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հունիսի 21-ին, ժամը 16.00-ին, ՊԵԿ վարչական շենքի նիստերի դահլիճում (Խորենացի 7, 4-րդ հարկ) տեղի է ունենալու ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստը, որին հրավիրում է  ներկա գտնվել շահագրգիռ անձանց։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ՊԵԿ նախագահի 2018 թվականի փետրվարի 21-ի թիվ 102-Ն հրամանով հաստատված ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի, 17-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի նիստերը դռնբաց են:

Ինչպես նաև 17.1-ին կետի համաձայն, նախապես տեղեկացնելով Հանձնաժողովին և դիմում-բողոք բերած անձի համաձայնության դեպքում, նիստերին կարող է մասնակցել, ինչպես նաև նիստերը ձայնագրել (տեսագրել) ցանկացած անձ, այդ թվում` զանգվածային լրատվության, հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:

Կոմիտեն հրավիրում է շահագրգիռ անձանց ներկա գտնվել հանձնաժողովի նիստի աշխատանքներին»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]