Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վահան Արծրունու ստեղծած հիմնադրամը կծառայի Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին

Վահան Արծրունու ստեղծած հիմնադրամը կծառայի Երևանի Մխիթար Հերացու անվան 
պետական բժշկական համալսարանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Մշակույթն՝ ուսանողներին» ծրագրի շրջանակներում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նախագահ, անվանի կոմպոզիտոր Վահան Արծրունու նախաձեռնած «Կոմիտաս․ տասը հայտնություն» խորագիրը կրող բարեգործական համերգը` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմի մասնակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները, որոնց երաժշտության հեղինակը Վահան Արծրունին է:

Մինչ համերգի մեկնարկը ներկաները դիտեցին տեսանյութ՝ նվիրված հայտնի բժշկական տոհմերին:

Վահան Արծրունու խոսքով՝ սա իրական ազգային հարստություն է, հիմք, որը ձևավորում է ներկան ու ապագան։ Այս հարստության տերն այն ընտանիքներն են, որոնք կյանքի և մասնագիտության նվիրումով ծառայում են կրթությանը, առողջապահությանն ու բժշկությանը։ «Այս համերգի գաղափարն իմ խոստումն էր՝ ստեղծել հնարավորություն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար, որոնք ունեն խնդիրներ՝ կապված վճարունակության հետ, տալ հնարավորություն, որպեսզի այդ հանգամանքը չանդրադառնա ուսման ընթացքի վրա»,-ասաց նա՝ ավելացնելով՝ ամիսների ընթացքում գաղափարը հասունացել է, որ պետք է ստեղծել մարմին, որը կմիավորի բժշկական տոհմերը, և որոնք օրինակ կծառայեն ապագա բժիշկների համար: Հայտարարելով «Արծրունի» հիմնադրամի ստեղծման գաղափարի մասին՝ հոգաբարձուների խորհրդի նախագահը նշեց, որ այսօրվա առիթն ինչպես ստեղծագործական, այնպես էլ մշակութային է, քանի որ մտահաղացումը կերտում է մի նոր մշակույթ՝ այսօրվա համերգը ծառայեցնելով նոր գաղափարի հանրահռչակմանը:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, շնորհակալություն հայտնելով Վահան Արծրունուն հիմնադրամի ստեղծման համար, նշեց, որ հավատարիմ մնալով սկզբունքներին՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը կրթում է բարձր բարոյահոգեբանական որակներով քաղաքացիներ, քանի որ բժիշկը հասարակության սյուներից է: «Ուրախ եմ այս դահլիճում տեսնել հայտնի բժշկական տոհմերի ներկայացուցիչներին, որոնց միավորել է բժշկական համալսարանն ու «Արծրունի» ազգանունը»,- ասաց ռեկտորն՝ ավելացնելով, որ հիմնադրամի ստեղծումով կմեկնարկեն մի շարք ծրագրեր՝ ուղղված ուսանողների բարեկեցությանն ու համալսարանի զարգացմանը:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի խոսքով՝ բժշկական համալսարանը շարունակում է իր հաղթանակած մշակութային կյանքը:

Բարեգործական համերգին ներկա էին անվանի բժիշկներն ու մշակութային գործիչները, որոնց կատարած հանգանակություններից ստացված ամբողջ հասույթը կփոխանցվի բարձր առաջադիմություն ունեցող Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ուսանողների ուսման վարձի ֆինանսական աջակցությանը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]