1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզպետը մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց ուժային եռամարտի աշխարհի առաջնության մրցանակակիրներին

Գեղարքունիքի մարզպետը  մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց ուժային 
եռամարտի աշխարհի առաջնության մրցանակակիրներին

ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց 2019 թվականի մայիս ամսին Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած ուժային եռամարտի 2019 թվականի աշխարհի 19-րդ առաջնությունում Հայաստանի Հավաքականի կազմում Գեղարքունիքի մարզը ներկայացրած եւ  մրցանակային տեղեր զբաղեցրած   մարզիկներին և նրանց մարզիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, մրցանակակիր 13 մարզիկներից 2-ը՝ Հայրավանք համայնքից Նվեր Հովհաննիսյանը եւ Ալբերտ Դադիկյանը, արժանացել են առաջին մրցանակի եւ գրանցել ռեկորդային ցուցանիշներ: Նույն համայնքը ներկայացնող  Ջիվան Հովհաննիսյանը, Վահան Բուդաղյանը, Վահե Բուդաղյանը, Խաչիկ Թադեւոսյանը, Մեսրոպ Հովսեփյանը, Խորեն Հարությունյանը, Արման Հայրապետյանը, Գավառ համայնքը ներկայացնող Գեւորգ Աֆրիկյանը, Սեւան համայնքը ներկայացնող Վարազդատ Հակոբյանը եւ Սամվել Հունանյանըեւս արժանացել են առաջին  մրցանակի, իսկ Հայրավանքից Արշակ Հայրապետյանը գրավել է երկրորդ տեղը:

Գնել Սանոսյանը շնորհավորեց հաղթողներին, հույս հայտնելով, որ պատանի մարզիկները  հետագայում հաջողություններ կգրանցեն նաև առաջիկայում կայանալիք հանրապետական ու միջազգային տարբեր  մրցաշարերում: «Ձեր հաջողությունը  նաեւ ողջ մարզի եւ Հանրապետության հաջողությունն է: Գրանցած արդյունքի համար շնորհակալություն ենք հայտնում նաեւ  ձեր մարզիչներին եւ ուժային եռամարտի ֆեդերացիային:Մենք էլ պատրաստ ենք՝ մեր հնարավորության սահմաններում աջակից լինել ձեզ՝ այլ մրցաշարերում մասնակցություն ունենալու հարցում », - նշեց մարզպետ Գնել Սանոսյանը

Գեղարքունիքի մարզի  մարզիկներին աջակցելու եւ քաջալերելու համար ՀՀ Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի  անունից Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին շնորհակալագիր  եւ հուշանվեր հանձնեց  ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ  Գագիկ Սարոյանը:

Այնուհետ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած ուժային եռամարտի 2019 թվականի աշխարհի 19-րդ առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին, նրանց մարզիչներին եւ Հայաստանում ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ  Գագիկ Սարոյանին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]