Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ախպրաձորում բացվել է «Թաքնված ճանապարհի նախաձեռնությունը» ամառային ճամբար

Ախպրաձորում բացվել է «Թաքնված ճանապարհի նախաձեռնությունը» ամառային 
ճամբար

ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 10 տարիների ընթացքում Սփյուռքահայ ուսանողների միությունը «Թաքնված ճանապարհի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում   աշխատում է Հայաստանի հեռավոր գյուղերի հետ՝ բացելով ամառային դպրոցական ճամբարներ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  նախաձեռնության ղեկավար այժմ ԱՄՆ-ում բնակվող Նանոր Պալապանյանը, ներկայումս իրենց կողմից ամենամյա հերթական ճամբարն է ընթանում Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղում:Կազմակերպությունն  ապահովում է ամբողջական քոլեջի կրթաթոշակ Ախպրաձորի բոլոր շրջանավարտների համար, ամառային ճամբարներ է անցկացնում ուսանողների համար, ինչպես նաեւ միջոցներ է տրամադրում դպրոցի  վերանորոգմանը:

«Այս տարի, սակայն, ճամբարը տարբեր բովանդակություն է ձեռք բերել գյուղի շրջանավարտների կողմից, ովքեր վերադարձել են իրենց գյուղը` երիտասարդ սերնդին կրթելու համար: Նրանք դասավանդում են չորս առարկաներ` համակարգիչ, կարիերա, դիզայն եւ անգլերեն: Երեկոները անցկացվում են տարբեր բովանդակալից միջոցառումներով` ընդգրկելով սպորտը, գյուղի տարածքում շրջագայությունը եւ խաղերը: Ամենամյա ամառային ճամբարի հիմնական նպատակը երիտասարդ սերնդի մտավոր հզորացումն է, նրա կրթական ներուժը հայրենի գյուղի զարգացմանն ուղղելը,  բարձրլեռնային ու կլիմայական դժվարին պայմաններում ապրող ընտանիքների համար բարօր կյանք ապահովելը:  Մինչ օրս շրջանավարտներից շատերը վերադարձել են, ապրում ու աշխատում են գյուղում, որի ենթակառուցվածքների զարգացման համար դեռ շատ անելիքներ կան՝ հատկապես միջհամայնքային ու ներհամայնքային ճանապարհները եւ դպրոցի շենքը հիմնանորոգելու ուղղությամբ:Այստեղ մարդկանց սոցիալական վիճակը կարող է փոխվել առաջին հերթին գիտակից, բանիմաց ու նվիրված երիտասարդների միջոցով, որպեսզի մարդիկ հրաժեշտ տան իրենց սոցիալական դժվարին պայմաններին: Մենք ոչ միայն հավատում ենք Ախպրաձորի ապագային,այլ մեր գործողություններով մեր նպաստն ենք բերում այդ հուսալի ապագայի կերտմանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Նանոր Պալապանյանը:

«Այս տարի կամավորները մեր գյուղ ժամանեցին վեց հոգով: Նանոր Պալապանյանի հետ ժամանածներից երկուսը սիրիահայեր են, ովքեր այժմ բնակվում են Երեւանում, իսկ մնացած երեք դասավանդողները Մեղրու Շվանիձոր գյուղից են: Նրանց հետ շատ բովանդակալից  է դարձել մեր գյուղի առօրյան: Ճամբարին մասնակցում են մեր գյուղի նախադպրոցական ու դպրոցական տարիքի բոլոր երեխաները: Կամավորները շփվում են գյուղի բոլոր ընտանիքների հետ, կազմակերպում հայրենասիրական միջոցառումներ: Մեկշաբաթյա ճամբարն արդեն մոտենում է ավարտին, իսկ մենք հուսով ենք, որ եկող տարում եւս սրտաբաց կհյուրընկալենք մեր մշտական բարեկամ Նանորի կամավորների նոր ու հերթական խմբին, որի կազմն ամեն տարի փոփոխվում է»,-նշեց Ախպրաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Գինեվարդ Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am