Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է համայնքների ներկայացրած 3 մլրդ դրամի սուբվենցիայի ծրագրային 52 հայտ

Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է համայնքների ներկայացրած 3 մլրդ 
դրամի սուբվենցիայի ծրագրային 52 հայտ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ հունիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ներկայացվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 53 հայտ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, նիստի ընթացքում հաստատվել է 52 հայտ` շուրջ 3 մլրդ. դրամ ընդհանուր ծավալով, որից պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմում է շուրջ 1.7 մլրդ. ՀՀ դրամ: Հաստատված ծրագրերով նախատեսվում է համաֆինանսավորել ներհամայնքային փողոցների լուսավորության, ջրամատակարարման և ոռոգման համակարգերի բարելավման, մանկապարտեզների հիմնանորոգման, ճանապարհների կառուցման և հիմնանորոգման աշխատանքների գծով համայնքների կողմից ներկայացված ծրագրերը:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]