Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հուլիս

Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը մինչ օրս գրանցված չէ կադաստրում


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը տեղեկություններ չունի, թե Մոնումենտում գտնվող առանձնատների համար որքան գույքահարկ է վճարվում: Կառավարության նիստից հետո լրագրողները Պետրոսյանից հետաքրքրվեցին, թե կա՞ն առանձնատներ, որոնք գրանցված չեն և գույքահարկ չեն վճարում:

«Իմ աշխատանքի ընթացքում հանդիպել են գույքեր, որոնք ինքնակամ են, գրանցված չեն: Գույքահարկ չեն վճարում: Նրանց մեջ եղել են և կան նախկին պաշտոնյաների գույքեր: Բազմաթիվ են նման օրինակները, երբ բերում և մեզ մոտ գրանցում են նաև Մոնումենտի առանձնատներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց կոմիտեի նախագահը:  

Միաժամանակ, նա տեղեկացրեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը, որը գտնվում է կենդանաբանական այգու ճանապարհին, գրանցված չէ: «Լավ, եկեք չդիմանամ գայթակղությանն ու ասեմ՝ այո, դա իրականությանը համապատասխանում է, և այդ գույքը դեռևս գրանցված չէ մեզ մոտ»,- ասաց նա։

Պետրոսյանի խոսքով՝ այդ հարցով զբաղվում է համայնքը, այս դեպքում՝ Երևանի քաղաքապետարանը, որը տեղյակ է, և ինքը կասկած չունի, որ վերջինս հետամուտ է լինելու այս հարցում:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ