Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հուլիս

ԱԺ-ն քննարկում է 10 և ավելի աշխատակից ունեցող ընկերություններում աշխատավարձերի վճարումն անկանխիկ դարձնելու առաջարկը


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն առաջարկում է 10 և ավելի աշխատակից ունեցող բոլոր ընկերություններում աշխատավարձերի վճարումը դարձնել անկանխիկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին նախագիծը Պապոյանը ներկայացրեց ԱԺ-ի հունիսի 20-ի նիստում:

«Նախագիծն ուղիղ կապ ունի Հայաստանում ստվերի կրճատման հետ, մասնավորապես անկանխիկ գործարքների մշակույթի ներդրման հետ: Վարչարարության կիրառումը շատ կարևոր դեր ունի ստվերի կրճատման գործում, սակայն ՀՀ քաղաքացիներն են այն սուբյեկտները, որն իրենց վարքագծով տանում են դեպի առանց ստվեր Հայաստան: Այս նպատակի իրագործման համար առաջարկում եմ 10 և ավելի աշխատակից ունեցող բոլոր ընկերություններում աշխատավարձերի վճարումը լինի անկանխիկ»,-ներկայացրեց Պապոյանը: Սակայն բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացուն հարմար չի լինի ստանալ անկանխիկ եղանակով, ապա նա կարող է դիմում գրել և աշխատավարձը ստանալ կանխիկ: Պատգամավորը նշեց, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ տեխնոլոգիապես և տնտեսապես զարգացած բոլոր երկրներում աշխատավարձի վճարումն իրականացվում է 100 տոկոսով անկանխիկ եղանակով:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ