1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տավուշում կիրականացվեն նորարարական գյուղատնտեսական նախագծեր. ՀՀ ՏԿԵ նախարարությունը և Ֆրանսիայի հայկական հիմնադրամը հուշագիր են ստորագրել

Տավուշում կիրականացվեն նորարարական գյուղատնտեսական նախագծեր. ՀՀ ՏԿԵ 
նախարարությունը և Ֆրանսիայի հայկական հիմնադրամը հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ֆրանսիայի Օ-Դը-Սենի նահանգի նահանգային խորհրդի փոխնախագահ Իզաբել Կոլերին, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի փոխնախագահ Միշել Պազումյանը և այլ պաշտոնատար անձինք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ջերմորեն ողջունելով Օ-Դը-Սենից ժամանած պատվիրակությանը՝ փոխնախարար Տերտերյանը գոհունակություն է հայտնել միջտարածաշրջանային ու տեղական հարթությունում հայ-ֆրանսիական բավականին ընդարձակ համագործակցության մակարդակից, միաժամանակ ընդգծել, որ Տավուշի մարզում երկու երկրների փոխգործակցությամբ արձանագրված ձեռքբերումները ապակենտրոնացված ցանցային հարաբերությունների խորացման համար մեծ հեռանկարներ են խոստանում։ «Օ-Դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի կողմից Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջոցով Տավուշի մարզում նորարարական գյուղատնտեսական նախագծերի իրականացումը հայ իրականության մեջ իր ուրույն ձեռագիրն է թողել, որի շնորհիվ բարեկամ Ֆրանսիայի ներկայությունը Տավուշի մարզում գնալով ավելի շատ է զգացվում»,- ասել է փոխնախարարը։

Դեսպան Ջոնաթան Լաքոտն իր հերթին նկատել է, որ ՀՀ Տավուշի մարզում հայ-ֆրանսիական համատեղ ծրագիրը ամենաերկարատև և արդյունավետ ապակենտրոնացված փոխգործակցության օրինակն է։ Նա նաև նկատել է, որ պետությունների միջև ձևավորված միջտարածաշրջանային սերտ կապերն առանցքային կարևորություն ունեն Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքական երկխոսության օրակարգում։

Օ-Դը-Սենի նահանգային խորհրդի ներկայացուցիրչները ևս բարձր են գնահատել Տավուշում իրականացվող ծրագրի արդյունքները և պատրաստակամություն հայտնել ընդարձակել համագործակցությունը մարզում անասնաբուծական ֆերմաների ստեղծման և ագրոդպրոցի հիմնման ուղղություններով։

Հանդիպման ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջև՝ Տավուշի մարզում նորարարական գյուղատնտեսական նախագծերի իրականացման վերաբերյալ։ Փոխըմբռնման հուշագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջև համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը՝ Տավուշի մարզում նորարարական գյուղատնտեսական նախագծերի իրականացման համար: Ծրագրի համաձայն Տավուշի մարզում նախատեսվում է ստեղծել նորարարական անասնաբուծական ֆերմաներ, իսկ մարզի Լուսաձոր համայնքում հիմնել ագրոդպրոց։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]