Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վահե Էնֆիաջյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

Վահե Էնֆիաջյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հունիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում  Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ԱԺ փոխնախագահն անդրադարձել է երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով, որ մի շարք ոլորտներում առկա է հայ-բուլղարական փոխգործակցության զարգացման դեռեւս չիրացված մեծ ներուժ:

Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման եւ համագործակցության խորացման գործում՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ նորաստեղծ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբում ընդգրկված են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ:

Անդրադարձ է կատարվել նաեւ Բուլղարիայի հայ համայնքի ներգրավվածությանը երկրի ամենատարբեր ոլորտներում:

Խոսելով Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի մասին՝ Վահե Էնֆիաջյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի իշխանություններին փաստաթղթի վավերացման համար:

Դեսպանը եւս կարեւորել է խորհրդարանների բարեկամական խմբերի համագործակցությունն ու միջազգային տարբեր կառույցներում փոխգործակցության խորացումը: Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւան վստահեցրել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կշարունակի անել հնարավորը ձեւավորված հարաբերություններն առավել խորացնելու համար

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]