Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հնդկաստանի Թամիլնադի նահանգում դպրոց է բացվել մեկ աշակերտի համար

Հնդկաստանի Թամիլնադի նահանգում դպրոց է բացվել մեկ աշակերտի համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Թամիլնադ հարավային նահանգում բացվել Է տարրական դպրոց, որտեղ սովորելու Է ընդամենը միայն մեկ աշակերտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շիվա անունով վեցամյա առաջին դասարանցին արդեն հաճախում Է դասերին, նրա հետ մի ուսուցիչ Է պարապում: Այս արտասովոր ուսումնական հաստատության պստլիկ հաստիքացուցակում ընդգրկված Է նաեւ դպրոցի տնօրենը, որի վրա Է դրված ուսումնական հաստատության ընդհանուր ղեկավարությունը, որը գտնվում Է Չինակալար ոչ մեծ բնակավայրի հեռավոր անկյուններից մեկում:

Այստեղ ապրում են թեյի պլանտացիաներում աշխատողները, որոնց երեխաների համար տարրական դպրոց Էր բացվել 76 տարի առաջ: 1943 թվականից անցած ժամանակաշրջանում շատ բան Է փոխվել այստեղ: Այն ժամանակ ավանում ապրում Էր ավելի քան 300 մարդ, եւ ամեն տարի դպրոցում սովորում Էր 50-ական երեխա, Hindu թերթին պատմել են կրթության տեղական բաժնում: Այժմ Չինակալարի բնակչությունը կազմում Է ընդամենը 15 մարդ, մնացած բնակիչները շահավետ աշխատանք փնտրելու համար մեկնել են այլ շրջաններ: Մարդիկ սկսել են ավանը լքել նաեւ այն պատճառով, որ այնտեղ ապրելն անվտանգ չԷ՝ տների վրա վայրի փղերի հաճախացած հարձակումների պատճառով:

Աշակերտների բացակայության պատճառով հին դպրոցը վերջերս հարկ եղավ փակել, իսկ այժմ այն վերստին բացվել Է վեցամյա Շիվայի մոր խնդրանքով: Տնից 4 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մեկ այլ դպրոց հաճախելը դժվար Է եւ ոչ անվտանգ, բացատրել Է նա: Կնոջն ընդառաջել են, եւ դպրոցը վերսկսել Է աշխատանքը: Բացառված չԷ, որ այն միակն Է Հնդկաստանում, որտեղ սովորում Է մեկ աշակերտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]