Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պուտինը պատրաստվում Է Թրամփի հետ քննարկել աշխարհի անվտանգությունն ու երկկողմ հարաբերությունները

Պուտինը պատրաստվում Է Թրամփի հետ քննարկել աշխարհի անվտանգությունն ու երկկողմ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր Է համարում Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ քննարկել միջազգային անվտանգության հարցերը եւ երկկողմ հարաբերությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Մենք խոսելու բան ունենք նաեւ միջազգային անվտանգության, զինաթափման ոլորտում,- մոտ ժամանակներս լրանում Է Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-3 պայմանագրի գործողության ժամկետը,-ու նաեւ բնականոն միջպետական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից բոլոր ոլորտներում, այդ թվում եւ տնտեսության մեջ»,-ասել Է Պուտինը՝ հունիսի 20-ին ելույթ ունենալով ուղիղ գծի ընթացքում:

ԼԴ նախագահը նաեւ նշել Է, որ Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները սխալ են, բայց ամերիկացիները կգան դրա գիտակցմանը եւ կարող են այն շտկել: «Ինչ վերաբերում Է պատժամիջոցներին, ապա, ըստ իս, դա մեծ սխալ Է Միացյալ Նահանգների կողմից, բայց հուսով եմ, որ ինչ-որ ժամանակ կգա դրա գիտակցումը, ու դա կշտկվի»,-ասել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]