Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայտարարվել Է աշխարհում լավագույն ստյուարդուհիներն ունեցող ավիաընկերությունը

Հայտարարվել Է աշխարհում լավագույն ստյուարդուհիներն ունեցող ավիաընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավիացիոն ծառայության գնահատման Skytrax միջազգային կազմակերպությունը Singapore Airlines ավիաընկերության անձնակազմի անդամներին լավագույնն Է ճանաչել աշխարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Skytrax-ի պաշտոնական կայքում:

Մասնագետները բարձր են գնահատել անձնակազմի ուշադիր լինելը, Էնտուզիազմը, բարյացակամությունը, պրոֆեսիոնալիզմը եւ հյուրասիրությունը:

Երկրորդ տեղում հայտնվել են Garuda Indonesia ինդոնեզական ընկերության, երրորդում՝ ANA All Nippon Airways-ի, չորրորդում՝ Thai Airways-ի աշխատակիցները:

Բացի այդ, լավագույնների ցուցակում տեղ են գտել EVA Air-ի, Cathay Pacific-ի, Hainan Airlines-ի, Japan Airlines-ի, Qatar Airways-ի եւ China Airlines-ի ստյուարդուհիները:

Հունիսին ավելի վաղ հաղորդվել Է, որ Կատարի Qatar Airways ազգային ավիաընկերությունը, Skytrax-ի վարկածով, գլխավորել Է 2019 թվականի լավագույն ավիագծերի վարկանիշը: Այսպիսով՝ Qatar Airways-ը գերազանցել Է նախորդ առաջատարին՝ Singapore Airlines-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]