Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանն Իրանին կմատակարարի կիբեռանվանգության ոլորտի IT-արտադրանք

Ռուսաստանն Իրանին կմատակարարի կիբեռանվանգության ոլորտի IT-արտադրանք

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ընկերություններն Իրանին կմատակարարեն իրենց մի շարք IT-արտադրանքներ, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության, «խելացի» քաղաքի եւ Էլեկտրոնային կառավարության ոլորտի արտադրանքներ: Այդ որոշումներն ընդունվել են տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության ռուս-իրանական աշխատանքային խմբի առաջին նիստի ընթացքում, ինչի մասին հայտնել Է ՌԴ-ի թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցուղիների նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանը եւ Իրանն արդեն առաջ են տանում համատեղ ընդգրկուն նախագծեր, այդ թվում՝ խաղաղ ատոմի բնագավառում եւ նավթի-գազի ոլորտում: Սակայն համագործակցության զարգացման վիթխարի ներուժ ենք տեսնում հենց տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառում: Ես համոզված եմ, որ մեր աշխատանքային խմբի ռաջին նիստը երկարատեւ եւ բեղմնավոր փոխգործակցության հիմք դրեց»,- մեջբերում Է մամուլի ծառայությունը փոխնախարար Միխայիլ Մամոնովի խոսքը:

Թեհրանում տեղի ունեցած նիստն անցել Է թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցուղիների նախարարության ղեկավարի տեղակալ Միխայիլ Մամոնովի եւ Իրանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Համիդ Ֆաթթահի նախագահությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]