Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կատալոնիան ներողություն Է խնդրել Մեքսիկայից 500 տարի առաջ իսպանացիների հասցրած վնասի համար

Կատալոնիան ներողություն Է խնդրել Մեքսիկայից 500 տարի առաջ իսպանացիների հասցրած վնասի համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի կառավարությունը ներողություն Է խնդրել Մեքսիկայի տեղաբնիկ ժողովրդին այն վնասի համար, որը կարող Էր իսպանացիների կողմից հասցվել ժամանակակից Մեքսիկայի տարածքի նվաճման ընթացքում (1519-1521 թթ.): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 20-ին հայտնել Է EFE գործակալությունը:

Նրա տեղեկատվությամբ՝ Կատալոնիայի կառավարությանն առընթեր խորհրդականներից մեկը՝ Ալֆրեդ Բոսկը, իր աջակցությունն Է հայտնել Մեքսիկայի բնիկ ժողովրդին: Նրա կարծիքով՝ «նվաճումը եւ գաղութացումը հանգեցրել են խտրականության եւ մարգինալացման»:

Այս տարվա մարտին հայտնի Է դարձել, որ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը նամակ Է ուղարկել Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորին՝ կոչ անելով ներողություն խնդրել այն խախտումների համար, որոնք կատարվել են նվաճման ընթացքում: Պետության ղեկավարը պնդել Է, որ անհրաժեշտ Է ընդունել Մեքսիկայի իշխանությունների տեսակետից տեղ գտած այն խախտումները, որոնք տեղի են ունեցել շուրջ 500 տարի առաջ: Ի պատասխան Իսպանիայի կառավարությունը հայտարարել Է, թե Մադրիդը չի պատրաստվում ներողություն խնդրել: Թագավորության նախարարների կաբինետում ափսոսանք եւ վճռական անհամաձայնություն են հայտնել ստացած ուղերձի կապակցությամբ: Դրա հետ մեկտեղ Իսպանիան հայտարարել Է Մեքսիկայի հետ միասին աշխատելու իր պատրաստակամության մասին՝ նպատակ ունենալով պետությունների միջեւ բարեկամության ու համագործակցության հարաբերությունների խորացումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]