1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հասնելու ենք այն ցուցանիշին, որ տարվա ավարտին 330 կիլոմետր ճանապարհ վերանորոգվի. Տիգրան Ավինյան

Հասնելու ենք այն ցուցանիշին, որ տարվա ավարտին 330 կիլոմետր ճանապարհ 
վերանորոգվի. Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը վերաբաշխման միջոցով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը   կհատկացնի 3 միլիարդ 284.9 միլիոն դրամ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այդ գումարից 3,258 մլրդ դրամը շինարարական, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների համար է, իսկ 26.88 մլն դրամը` նախագծային աշխատանքների պատվիրման համար: Ընդհանուր առմամբ կհիմնանորոգվի 32.5 կմ ավտոճանապարհ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հաշվի առնելով ժամանակի սղությունը և շինարարական աշխատանքների սեզոնային բնույթը՝ առաջարկվում է շինարարական աշխատանքների համար գնման ձև սահմանել հրատապ բաց մրցույթը (ՀԲՄ), տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ գնանշման հարցումը (ԳՀ), հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը (ՄԱ), իսկ նախագծային աշխատանքների համար գնման ձև սահմանել մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը (ՄԱ):  

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ավելացրեց. «Սա 7,7 միլիարդ դրամի հավելյալ գումարի շարունակությունն է, որը տրամադրվում է նախարարությանը ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման համար»:

Նա նշեց, որ հասնելու են այն ցուցանիշին, որ տարվա ավարտին 330 կիլոմետր միջպետական, հանրապետական և միջհամայնքային ճանապարհ ՀՀ-ում վերանորոգվի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]