Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Մահացել Է ՏԱՍՍ-ի նախկին գլխավոր տնօրեն Լեոնիդ Զամյատինը

Մահացել Է ՏԱՍՍ-ի նախկին գլխավոր տնօրեն Լեոնիդ Զամյատինը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 97 տարեկան հասակում վախճանվել Է խորհրդային պետական եւ հասարակական-քաղաքական գործիչ, դիվանագետ Լեոնիդ Զամյատինը, որը 1970-ական թվականներին գլխավորել Է ՏԱՍՍ-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ռուսաստանի ԱԳ նախարարության՝ հունիսի 20-ին տարածված հաղորդագրության մեջ:

«ՌԴ արտաքին գործերի նախարարությունը խորը վշտով հայտնում Է, որ հունիսի 19-ին կյանքի 98-րդ տարում մահացել Է ԽՍՀՄ պետական եւ հասարակական-քաղաքական նշանավոր գործիչ, պաշտոնաթող արտակարգ եւ լիազոր դեսպան Լեոնիդ Միտրոֆանի Զամյատինը, որն իրեն Հայրենիքին ծառայելուն Էր նվիրել արտաքին քաղաքական ուղղությամբ »,-նշվում Է փաստաթղթում: Զամյատինը ՄԱԳԱՏԷ-ին առընթեր ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչն Էր 1959-1960 թվականներին, 1970-1978 թվականներին զբաղեցրել Է ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, 1978-1986 թվականներին ղեկավարել Է ԽՄԿԿ Կենտկոմի տեղեկատվության բաժինը: 1986-ից մինչեւ 1991 թվականը ԽՍՀՄ-ի դեսպանն Էր Մեծ Բրիտանիայում, Լենինյան մրցանակի դափնեկիր Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]