Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հուլիս

Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոնի անցկացման համար հատկացվեց 50 մլն դրամ


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջազգային փառատոնի անցկացման նպատակով «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին որպես դրամաշնորհ տրամադրելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի առաջին կիսամյակում 50 միլիոն դրամ հատկացնելու նախագիծը: Միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ սեպտեմբերի առաջին կեսին կայանալիք միջազգային փառատոնին մասնակցելու են այն մենակատարները և երաժիշտները, որոնք դրսում ներկայացնելու են Մանսուրյանի արվեստը, մասնակցելու է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Նա տեղեկացրեց, որ համերգները տեղի են ունենալու Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում։

«Արդեն կազմակերպչական աշխատանքները բավականին պատշաճ մակարդակով տարվում են, կարծում եմ, որ այս տարվա մեր մշակութային կյանքի բաղկացուցիչ մասն է լինելու և երաժշտասեր քաղաքացիներն, անպայման, ակտիվ մասնակցություն կունենան»,- ասաց նա:

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ