Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հուլիս

Ռոման Բերեզովսկին հեռացել է Մոսկվայի «Դինամո»-ից


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին դարպասապահ, ներկայումս դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին ակումբային այլ աշխատանքի է անցնելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բերեզովսկին, ով կարիերան ավարտելուց հետո մարզում էր Մոսկվայի «Դինամո»-ի երիտասարդական թիմի դարպասապահներին, կհեռանա ակումբից և կաշխատի ռուսական «Պրեմիեր լիգա»-ն նոր համալրած «Սոչի»-ում:

«Տխուր եմ, որ հեռանում եմ, քանի որ «Դինամո»-ն իմ տունն էր: Նոր հնարավորություն եմ ստացել փորձելու ուժերս և հիմա աշխատելու եմ Ալեքսանդր Տոչիլինի մարզչական շտաբում»,-ասել է Բերեզովսկին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ