Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սպանություն Գյումրիում․ ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին

Սպանություն Գյումրիում․ ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հունիսի 19-ին` ժամը 22.30-ին,  հաղորդում է ստացվել, որ Գյումրու Ղուկասյան փողոցի 12-րդ շարքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասաակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 71-ամյա կինը սպանված է։

Մարմնի արտաքին զննությամբ գլխի հատվածում հայտնաբերվել են բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, ձախ նախաբազկի կտրած վերք և այլ վնասվածքներ։ Կումայրիի ոստիկանները պարզել են, որ հանցագործությունը կատարել է սպանվածի որդին։ Արդեն հունիսի լույս 20-ի գիշերը քրեական հետախույզները 50-ամյա կասկածյալին հայտնաբերեցին հենց Գյումրիում և բերման ենթարկեցին բաժին։ Նա ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ 

Հանգամանքները պարզվում են։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]