Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

YouTube-ը կբարելավի հայտնի կատարողների 1000-ից ավելի տեսահոլովակների որակը

YouTube-ը կբարելավի հայտնի կատարողների 1000-ից ավելի տեսահոլովակների որակը
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: YouTube տեսահոսթինգը եւ Universal Music Group ընկերությունը պլանավորում Է մինչեւ 2020 թվականն ավելի քան 1000 տեսահոլովակ նորացնել, որոնք թողարկվել են մի քանի տասնամյակ առաջ, դրանց թվում են Kiss, Maroon 5, The Killers եւ այլ խմբերի հոլովակները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեծագույն երաժշտական հոլովակներն արվեստի ստեղծագործություններ են, որոնք շարունակում են մշակութային ազդեցություն ունենալ սերունդների վրա: Եվ ինչպես թանգարանների անգին կտավներն ու քանդակները դրանք եւս ժամանակ առ ժամանակ որոշակի խնամքի կարիք ունեն: Այսօրվանից սկսած՝ բացառապես YouTube-ում դուք կգտնեք ամենաբարձր որակի հարյուրից ավելի վիդեո եւ աուդիո երաժշտական հոլովակներ»,-ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակված Է YouTube-ի պաշտոնական բլոգում:
Արդեն բարելավված հոլովակների թվում են՝ Billy Idol-ի, Beastie Boys-ի, Boyz II Men-ի, George Strait-ի, Janet Jackson-ի, Kiss-ի, Lady Antebellum-ի, Lady Gaga-ի, Lionel Richie-ի, Maroon 5-ի, Meat Loaf-ի, No Doubt/Gwen Stefani-ի, Smokey Robinson-ի, The Killers-ի, Tom Petty-ի եւ ուրիշների հոլովակները: Ձայնագրությունները հասանելի կլինեն 1080 պիքսել լուծաչափում:
Մինչեւ 2020 թվականը YouTube-ը եւ Universal Music Group-ը պլանավորում են ամբողջությամբ նորացնել գրեթե 1000 երաժշտական հոլովակ: Նոր հոլովակները կհայտնվեն յուրաքանչյուր շաբաթ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]