Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերում պատասխանում Է ռուսաստանցիների հարցերին

Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերում պատասխանում Է ռուսաստանցիների հարցերին
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերում պատասխանում Է ռուսաստանցիների հարցերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Ուղիղ գիծ Վլադիմիր Պուտինի հետ» ծրագրի նախաշեմին 1,5 միլիոնից ավելի ռուսաստանցիներ են դիմել ՌԴ նախագահին: Համապատասխան տվյալներով ինֆոգրաֆիկան ցուցադրված Է «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:
Վիճակագրական տվյալների համաձայն, որոնք հրապարակված են «Ուղիղ գիծ Վլադիմիր Պուտինի հետ» ծրագրի պաշտոնական կայքում, 2018 թվականին ռուսաստանցիների դիմումների ընդհանուր թիվը կազմել Է 2,7 միլիոն, առավելագույն թվաքանակը գրանցվել Է 2015 թվականին՝ 3,25 միլիոն:
2019 թվականին Վլադիմիր Պուտինի հետ «Ուղիղ գիծը» կկայանա արդեն 17-րդ անգամ: Առաջին անգամ ռուսաստանցիների հետ պետության ղեկավարի շփման այդ ձեւաչափը կազմակերպվել Է 2001 թվականի վերջին, այդ ժամանակվանից նախագահի հետ ուղիղ գիծն անցկացվել Է ամեն տարի, բացառությամբ 2004 եւ 2012 թվականների:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]