Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արագ ռեֆորմներ նշանակում են ձախողված ռեֆորմներ. Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության հասցեին հնչող քննադատությանը

Արագ ռեֆորմներ նշանակում են ձախողված ռեֆորմներ. Նիկոլ Փաշինյանն 
անդրադարձավ կառավարության հասցեին հնչող քննադատությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հնչող կարծիքներին և քննադատություններին, թե կառավարությունը ռեֆորմները չի անում անհրաժեշտ արագությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը թեմային անդրադարձավ ՀՀ ԱԺ-ում 2018  թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում ունեցած եզրափակիչ ելույթում:

«Ընդհանրապես ես մի այսպիսի տպավորություն ունեմ 1990-ական թվականներից, որի քաղաքական կյանքը որպես լրագրող շատ ակտիվորեն լուսաբանել եմ: Եվ իմ տպավորությունը և կարծիքն այն է, որ արագ ռեֆորմներ նշանակում են ձախողված ռեֆորմներ: 90-ականների սկզբին իմ աչքերի առաջ և իմ հոդվածներում են արտահայտված, թե մի քանի պարզապես փայլուն և ստրատեգիական նշանակության ռեֆորմներ ինչու են ձախողվել, ինչպես են ձախողվել միայն այն պատճառով, նրանց հեղինակները որոշել են և ցանկացել են ժամ առաջ դրանք ներդնել Հայաստանի Հանրապետությունում: Եվ այդ ռեֆորմները մինչև այսօր իրականություն չեն և մինչև այսօր Հայաստանի Հանրապետությունը կրում է այդ ռեֆորմների տեղի չունենալու ծանրագույն հետևանքները»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ եթե այս առումով նայենք, այդ քննադատությունը հիմնավոր է, բայց ոչ թե որպես քննադատություն, այլ որպես աշխարհայացքային ընկալում: «Ես ուզում եմ անկեղծ խոստովանել, որ մեր քաղաքական թիմը, այո, այդպիսի նկատառում և միտում ունի, և այդ միտումը մի անգամ շատ փայլուն ձևով ձևակերպել է Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը իր հարցազրույցներից մեկում՝ ասելով, որ «արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների»: Այսինքն, շատ կարևոր է չշտապել, ափալ-թափալ գործողություններ չանել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]