Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԻՀՊԶ-ի ղեկավարը ԱՄՆ-ի խոցված անօդաչուն համարել Է Իրանի լիակատար մարտունակության վկայությունը

ԻՀՊԶ-ի ղեկավարը ԱՄՆ-ի խոցված անօդաչուն համարել Է Իրանի լիակատար մարտունակության վկայությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը չի պատրաստվում պատերազմ սանձազերծել, բայց լիովին պատրաստ Է մարտական գործողություններին ագրեսիայի դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 20-ին հայտարարել Է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հրամանատար բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին:

«Մենք հայտարարում ենք, որ մտադիր չենք պատերազմ սարձազերծել որեւԷ երկրի դեմ, բայց պատրաստ ենք ցանկացած մարտական գործողության Իրանի դեմ ագրեսիայի դեպքում: Ամերիկյան խոցված անօդաչուի հետ կապված միջադեպը դրա վկայությունն Է»,-«Մեհր» գործակալությունը մեջբերել Է Սալամիի խոսքը: Նա նաեւ նշել Է, որ ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու սարքի ոչնչացումը հստակ ազդանշան Է Վաշինգտոնին, որ Թեհրանը պատրաստ Է պաշտպանել իր սահմանները: «Մեր սահմանները «կարմիր գիծ» են: Բոլոր նրանք, ովքեր կհատեն այդ սահմանը, չեն վերադառնա ու կոչնչացվեն,-ասել Է ԻՀՊԶ-ի ղեկավարը:-Մեր հակառակորդների համար միակ ճանապարհը Իրանի տարածքային ամբողջականության եւ ազգային շահերի հարգումն Է»: Press TV իրանական հեռուստաալիքը հունիսի 20-ին հայտնել Է, որ ԻՀՊԶ-ի մարտիկները խոցել են Global Hawk հետախուզական անօդաչու թռչող սարքը: Նշվել Է, որ անօդաչուն խփվել Է Իրանի հարավի Խորմոզգանի նահանգի եերկնքում այն բանից հետո, երբ ներխուժել Է երկրի օդային տարածություն: ԱՄՆ-ի ներկայացուցիչները հերքել են Իրանի օդային տարածությունում իրենց անօդաչուի թռիչքների վերաբերյալ տեղեկատվությունը: Ավելի ուշ Reuters գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի զինված ուժերի մի ներկայացուցչի, հայտնել Է, որ իրանական «երկիր-օդ» դասի հրթիռը ԱՄՆ-ի MQ-4C Triton անօդաչուն խոցել Է Հորմուզի նեղուցում՝ միջազգային օդային տարածությունում: Թեհրանում շարունակում են պնդել, որ դրոնը խոցվել Է երկրի օծդային տարածությունում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]