Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պորոշենկոն իր կուսակցությունը որակել Է հակառուսական «հատուկ քաղաքական ուժ»

Պորոշենկոն իր կուսակցությունը որակել Է հակառուսական «հատուկ քաղաքական ուժ»


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն իր «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը որակել Է քաղաքական հատուկ նշանակության ուժ, որը պաշտպանում Է տերությունը, խոստացել Է պայքարել «ռուսամետ ուժերի ռեւանշի դեմ» եւ հայտարարել Է, որ իր կուսակցությունը բոլորից լավ գիտի Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ճանապարհը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հունիսի 19-ի երեկոյան գրել Է Twitter-ի իր անձնական Էջում:
«Արդեն այժմ լսվում Է բուլդոզերի դղրդյունը, որը փորձում Է քանդել մեր պետականության հոգեւոր հիմքը,- հայտարարել Է Պորոշենկոն:- «Եվրոպական համերաշխությունը» քաղաքական հատուկ նշանակության ուժ Է, որն ունակ Է պաշտպանելու մեր պետությունը»: «Մեր թիմը՝ «Եվրոպական համերաշխությունը», ապացուցել Է կոնկրետ գործերով, որ մյուսներից ավելի լավ գիտի Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ճանապարհը»,- գրել Է Պորոշեկոն:
Նա իր կուսակցությունը համեմատել Է GPS-նավիգատորի հետ, «որը ճիշտ ցույց կտա ճանապարհը եւ չի թողնի շեղվել ճիշտ ուղուց», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]