Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պետությունը Սևանի ափամերձ տարածքում վերհանել է 770 հա մաքրման ենթակա տարածք

Պետությունը Սևանի ափամերձ տարածքում վերհանել է 770 հա մաքրման ենթակա 
տարածք

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարությունը նախորդ տարի ուսումնասիրել և Սևանի ափամերձ տարածքներում վերհանել է 770 հա մաքրման ենթակա տարածք: Նախարարությունն այս հարցով անմիջապես դիմել է կառավարությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Ախտորոշել ենք մաքրման ենթակա տարածքների իրական ծավալը: Մենք տիեզերական պատկերներով, դրոններով և ժամանակակից այլ տեխնոլոգիական լուծումներով մանրամասն ուսումնասիրված և վերհանված 770 հեկտար մաքրման ենթակա տարածքներ ունենք: Անմիջապես դիմել ենք կառավարությանը»,-ասաց Գրիգորյանը:

Նա հույս հայտնեց, որ աշխատանքները կիրականացվեն առաջիկա 3 տարվա ընթացքում, չնայած, որ նախկինում այդ աշխատանքները նախատեսված է եղել կատարել 6-7 տարվա ընթացքում:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ 2018 թվականին արդեն կար ստորագրված պայմանագիր Սևանի ափամերձ տարածքների մաքրման համար: Սակայն ուսումնասիրությունների համաձայն պարզել են, որ կա համընկնումներ այն աշխատանքների, որոնք պետք է կատարվեին և որի համար պետությունը նախկինում արդեն վճարել էր: Փոխադարձ համաձայնությամբ որոշել են չկատարել ծախսերը: Դրանից հետո նոր միայն վերհանել են մաքրման ենթակա իրական տարածքները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]