1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Յուրի Դավթյանն իր աշակերտների հետ կղեկավարի իր հոբելյանին նվիրված համերգը

Յուրի Դավթյանն իր աշակերտների հետ կղեկավարի իր հոբելյանին նվիրված համերգը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի նշվում է դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի 90-ամյակը։ Շուրջ 20 տարի Յուրի Դավթյանը եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր, իսկ 1966-1968 և 1992-1994 թվականներին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։

Յուրի Դավթյանը ղեկավարել է ԽՍՀՄ երկրների մի շարք նվագախմբեր՝ ԽՍՀՄ Պետական, Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլ նվագախմբեր։ Դիրիժորը համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում՝ այդ թվում Ռումինիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Իսպանիայում:

Յուրի Դավթյանը կարևորում է ուսուցիչների դերը՝ որպես դիրիժորի իր մասնագիտական առաջխաղացման գործում։ «Նրանցից ստացած գիտելիքները, հմտություններն ինձ օգնել են ամբողջ կյանքում ծառայելու իմ երկրին՝ Հայաստանի Հանրապետությանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասում է Յուրի Դավթյանը։

Դիրիժորը նկատում է, որ տարիների ընթացքում ունեցել է նաև շատ լավ աշակերտներ. «Իմ աշակերտներն այսօր աշխատում են Ֆրանսիայում, Գերմանիայում, Սինգապուրում, Հայաստանում։ Նրանք իմ պարծանքն են։ Կարծում եմ, որ իմ աշակերտներով, որոնք մեկը մյուսից տաղանդավոր են, կարող եմ հպարտանալ»,- նշում է դիրիժորը։

Հուլիսի 3-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպում է համերգ՝ նվիրված մաեստրո Դավթյանի հոբելյանին։

Յուրի Դավթյանն ընդգծում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հիմնադրել է իր աշակերտը՝ Սերգեյ Սմբատյանը, և մեծ հաճույքով է մասնակցում այդ համերգին։  

Հուլիսի 3-ին կայանալիք համերգը ղեկավարելու են հոբելյարը՝ Յուրի Դավթյանը, և նրա աշակերտները՝ Սերգեյ Սմբատյանը, Հայկ Դավթյանը և Նիկոլայ Պողոսյանը։

Համերգի ընթացքում նվագախմբի հետ ելույթ կունենան Նունե Արզումանյանը (դաշնամուր), Հայկ Դավթյանը (ջութակ), Նունե Գրիգորյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցո-սոպրանո), Գևորգ Դավթյանը (տենոր) և Արսեն Գևորգյանը (բարիտոն)։ Համերգային ծրագրում կհնչեն Պիետրո Մասկանիի, Կամիլ Սեն-Սանսի, Յան Սիբելյուսի, Էռնեստո դե Կուրտիսի, Իմրե Էմմերիխ Կալմանի, Գեորգի Սվիրիդովի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Արտեմի Այվազյանի ստեղծագործություններից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]