Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հնդկաստանում մարդատար ավտոբուսն ընկել Է գետը, յոթ երեխա անհայտ կորել Է

Հնդկաստանում մարդատար ավտոբուսն ընկել Է գետը, յոթ երեխա անհայտ կորել Է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն յոթ երեխա Է անհայտ կորել խոշոր վթարի հետեւանքով, որը տեղի Է ունեցել Հնդկաստանի Ութար Փրադեշի հյուսիսային նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տարածաշրջանի ոստիկանությունը: Միջադեպը տեղի Է ունեցել այդ տարածաշրջանի մայրաքաղաք Լաքնաուի մերձակայքում: Ավտոբուսը, որում եղել Է 29 մարդ, գիշերը վերադառնալիս Է եղել հարսանիքից:

Անհայտ պատճառներով վարորդը կորցրել Է կառավարումը, ինչի պատճառով ավտոմեքանան շրջվել Է եւ ընկել գետը: Տեղացի բնակիչներին հաջողվել Է մինչեւ անհետաձգելի ծառայությունների ժամանումը փրկել բոլոր 22 չափահասաներին, սակայն երեխաների հետքը հայտնաբերել չի հաջողվել: Ոստիկանությունը կարծում Է, որ ուժեղ հոսանքը կարող Էր նրանց հեռու տարած լինել ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից: Գործողությանը ներգրավվել Է ջրասուզորդների խումբը, բայց երեխաների որոնումներն առայժմ արդյունք չեն տվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]