Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նեւադայում պայթյունավտանգ նյութերով գնացք Է դուրս ընկել ռելսերից

Նեւադայում պայթյունավտանգ նյութերով գնացք Է դուրս ընկել ռելսերից

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեւադայի նահանգում ռելսերից դուրս են ընկել այն գնացքի առնվազն 19 վագոնները, որը փոխադրում Էր պայթյունավտանգ նյութեր, հրազեն եւ նռնակներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով օկրուգի ոստիկանության լեյտենանտ Էլկո Քեւին Մակքինիին: Շարժակազմի լոկոմոտիվը վթարի չի ենթարկվել:

Նշվում Է, որ ոչ ոք չի տուժել, այժմ կատարվում Է պոտենցիալ վտանգ ներկայացնող նյութերի հետ շփված անձանց վարակազերծում: Զենքով եւ նռնակներով վագոնների դռներն անվնաս են մնացել: Վթարի պատճառը պարզվում Է: Ինչպես հայտնել Է Fox News-ը, գնացքներով Նեւադա են ուղարկում հնացած զենքը, ինչպես նաեւ դրա արտադրության համար նյութեր, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]