1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրն առաջացել էր տեխնիկական սխալմունքի պատճառով

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրն 
առաջացել էր տեխնիկական սխալմունքի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, Ախալքալաքի պատվավոր քաղաքացի Աշոտ Մելքոնյանի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրն առաջացել էր տեխնիկական սխալմունքի պատճառով, և այժմ Մելքոնյանը  կարող է անարգել մտնել Վրաստանի տարածք: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Վրաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից:

«Հաշվի առնելով ակադեմիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, Ախալքալաքի պատվավոր քաղաքացի Աշոտ Մելքոնյանի՝ Վրաստան մուտք գործելու հարցի առնչությամբ առաջացած հանրային հետաքրքրությունը՝  հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը Վրաստանի պատկան մարմիններից ստացել է տեղեկատվություն, որ հունիսի 6-ին թուրք-վրացական «Կարծախի» անցակետում Աշոտ Մելքոնյանի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրն առաջացել էր տեխնիկական սխալմունքի պատճառով, և ՀՀ քաղաքացի Աշոտ Աղասու Մելքոնյանը կարող է անարգել մտնել Վրաստանի տարածք»,- նշված է Վրաստանում ՀՀ դեսպանության հաղորդագրության:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]