Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է մալազիական Բոինգի կործանման վերաբերյալ միջազգային քննչական խմբի մեղադրանքներին

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է մալազիական Բոինգի կործանման վերաբերյալ  միջազգային 
քննչական խմբի մեղադրանքներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը անհիմն է որակել 2014 թվականին Ուկրաինայի արևելքում  Բոինգ MH17 ինքնաթիռի կործանման վերաբերյալ  միջազգային  քննչական  խմբի կողմից ներկայացված Ռուսաստանի դեմ մեղադրանքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում:

«Հունիսի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում  քննչական խմբի հայտարարությունները, թե իբր եղել է ռուսական զորքերի ներգրավվածությունը մալազիական Boeing MN17  կործանմանը, ոչ մի բանի չի կարող հանգեցնել, բացի ափսոսանքից:

Կրկին ռուսական կողմի հասցեին բացարձակապես անհիմն մեղադրանքներ են հնչում, որն ուղղված է  միջազգային հանրության աչքին Ռուսաստանի Դաշնության վարկաբեկմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամստերդամից Քուալա Լումպուր թռչող Boeing-ը կործանվել է 2014թ-ի հուլիսի 17-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Օդանավում եղել Է 298 մարդ, այդ թվում՝ 193 հոլանդացի: Նրանք բոլորը զոհվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]