1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վարչապետը վստահ է՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը բացահայտելու համար ՔԿ-ն կգործադրի բոլոր ջանքերը

Վարչապետը վստահ է՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը 
բացահայտելու համար ՔԿ-ն կգործադրի բոլոր ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննչական կոմիտեն բոլոր ջանքերը կգործադրի խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը բացահայտելու համար,  այդ մասին պայմանավորվածություն եղել է:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անդրադառնալով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի դիտարկմանը, համաձայն որի խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները խնդրում են ընդունելություն վարչապետի մոտ՝ բարձրաձայնելու այնպիսի խնդիրներ, որոնք բարձրաձայնելու հնարավորություն նախկինում հնարավոր չի եղել:

«Իրականում այդպիսի ընդունելություններ արդեն անցկացրել եմ: Կարող եմ հավաստիացնել, որ գործերի բացահայտման առումով որևէ խոչընդոտ չկա: Եվ ես չեմ կարծում, թե իմ ընդունելությունն այդ առումով որևէ բան կփոխի: Ես լիարժեք վստահ եմ, որ Քննչական կոմիտեն բոլոր ջանքերը կգործադրի, և այդ մասին խոսակցություն և պայմանավորվածություն եղել է»,-ասաց վարչապետը:

Նա շատ կարևորեց, որ տուժողների իրավահաջորդները ներկայացնեն, թե  կոնկրետ քննության մեջ ինչն այնպես չի արվել, և ինչը պետք է ուղղվի, ինչի հետևանքով փաստերը պատշաճ ձևով չեն քննվել, որպեսզի գործն առաջ գնա: Փաշինյանը նշեց՝ ինքը պատրաստ է ընդունել այդ մարդկանց, սակայն դա ոչ մի բան չի փոխելու: «Եղել են դեպքեր, որ այդ ընդունելության ընթացքում պարզ է դարձել, որ գործն առաջ չի գնալու, քանի որ ոչ մի փաստի մասին չենք խոսել: Եվ ես ինքս չեմ կարող քննիչի դերակատարում ստանձնել, ես պետք է խնդրեմ, միջնորդեմ, որ Հատուկ քննչական ծառայությունն անի որոշակի աշխատանք: Քննչական կոմիտեի նախագահը մի քանի անգամ, այդ թվում՝ իմ միջնորդությամբ, ընդունելություն է անցկացրել, աշխատում են այն գործերի վրա, որոնցում աշխատելու տեղ կա »,-նշեց Փաշինյանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]