Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կոնդի եկեղեցու հարակից տարածքում հրդեհը մարվել է. տուժածներ չկան

Կոնդի եկեղեցու հարակից տարածքում հրդեհը մարվել է. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոնդ թաղամասի սբ. Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում երկու վագոն-տնակում սկսված հրդեհը մարվել է:

ԱԻՆ-ից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ տնակներից մեկը 15 քմ տարածքով է, մյուսը՝ 30 քմ:

Դեպքի վայր սկզբում ժամանել էր ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ապա անհրաժեշտություն էր առաջացել ևս երկու մարտական հաշվարկի: Տեղում էր նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ դեպքի վայրում էր նաև ՀՀ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն, ում ջանքերի շնորհիվ ժամանեցին նաև մյուս մարտական հաշվարկները:

«Ներսում մարդ չի եղել, կենցաղային իրեր են եղել, շինարարական աշխատանքներ իրականացնող անձանց հագուստ: Այրվել է նաև 300 քմ խոտածածկ տարածք և աղբ»,- նշեցին ԱԻՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից և հավելեցին, որ դեռևս հրդեհի պատճառը հայտնի չէ:

Դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն հանգամանքները պարզելու համար: 

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]